Սա մեր ժողովրդի պատմության նորագույն շրջանի համար անախադեպ իրավիճակ է. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատկերացնու՞մ եք, թե ժամանակին ինչպիսի ապրումներ կունենային Հայաստանի երրորդ հանրապետության նախորդ երեք ղեկավարները և նրանց ընտանիքի անդամները, եթե վերջիններիս հասցեին հնչեին նույն այն ստորացուցիչ հանրային որակումները, որոնց այսօր արժանանում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը... Անկման խորությունը հասել է այնպիսի անհավատալի սահմանի, երբ մարդ արդեն սարսափում է ոչ թե ղեկավարին հասցեագրվող որակումներից, այլ նույն այդ ղեկավարի կողմից պարբերաբար կատարվող աններելի սխալների հանդեպ հասարակության կողմից դրսևորվող մռայլ անտարբերությունից...
Սա մեր ժողովրդի պատմության, գոնե, նորագույն շրջանի համար, անախադեպ իրավիճակ է... Աննախադեպ՝ նաև իր հետևանքներով...»:
Hraparak.am