«Այս իշխանությունն ի վիճակի չէ բանակային ռեֆորմ իրականացնել»․ Շողեր Մաթևոսյան
Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ էինք հավաքվել և խաղաղ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք դեմ էին արտահայտվում «խաղաղության դարաշրջանում» շարունակվող մարդկային կորուստներին:
Նրանք պահանջում են, որ երկրի իշխանությունը սկսի գործել և լուծի քաղաքացիների և երկրի անվտանգության հետ կապված հրատապ խնդիրները։
«Դադարեցրեք մսաղացը», «Դադարեցրեք երեխեքի սպանդը», «Լուծեք մեր պաշտպանության հարցը կամ հեռացեք», «ՀԱՊԿ-ը նախագահում ես, որ ի՞նչ անես» գրություններով քաղաքացիները պաստառներ ունեին ձեռքներին։
Ակցիայի մասնակից, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 18-20 տարեկան զինվորներն այսօր թնդանոթի միս են դարձել։ Armenia Today-ի հարցին ի պատասխան նա նշեց, որ այս իշխանություններն ի վիճակի չեն բանակում որևէ բարեփոխում իրականացնել։
Խաղաղ ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ոչ մի նորակոչիկ սահմանին չպետք է լինի։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի սահմանները կահավորվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Armeniatoday.news