Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Կարիմ Մասիմովի դեմ բացված գործով, որը կասկածվում է պետական դավաճանության համար, հետաքննություն է սկսվել իշխանության բռնազավթմանն ուղղված գործողությունների փաստերով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ գերատեսչությունը շարունակում է նախաքննությունը պետական դավաճանության մասին գործով: 

«Տվյալ գործի շրջանակում հավելյալ նախադատական հետաքննություն է սկսվել՝ իշխանության զավթմանն ուղղված գործողությունների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մասիմովին ձերբակալել էին երկրում զանգվածային անկարգությունների և բողոքի ակցիաների մեկնարկից օրեր անց: 

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն