Այսօր Մասիս քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց համագործակցել իրավապահների հետ և օգնել բացահայտել ընտրակաշառքի դեպքերը։

Նա նշեց, որ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կան ձերբակալության դեպքեր։

«Նրանք կալանքի տակ են, արժի ծափահարել: Ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ընտրակաշառք ստացողները համագործակցել են իրավապահների հետ, մանրամասն ցուցմունքներ են տվել, նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից»,- ասաց Փաշինյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն