ԱԺ-ում «Հայաստան» հիմնադրամի գումարների ծախսերն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեոս Ավետիսյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։

«Որպես սոցապնախարար՝ Դուք իրականացրել եք գումարը փոխանցողի գործառույթ, այսինքն՝ գումարը Դուք չեք փոխանցել Արցախի Հանրապետության կառավարությանը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այն խիստ անհրաժեշտությունը, որ հիմնադրամից միջոցները եկել են պահուստային ֆոնդ, այնտեղից տրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, վերջինս էլ այն փոխանցել է Արցախի կառավարությանը։ Ձեր օղակը ինչո՞վ է ավելի անհրաժեշտ և արդյունավետ եղել, քան այն դեպքում, երբ փոխանցումը ուղիղ կատարվեր հիmնադրամին։Չէ՞ր կարող այդ 7 մլրդ 548 մլն դրամը ներկայացվել հիմնադրամին և հիմնադրամը փոխանցեր, Դուք ի՞նչ եք արել այստեղ՝ որպես մասնակից սուբյեկտ, որ առանց Ձեզ դա հնարավոր չէր անել»,– ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ այդ գործընթացում նախարարի ներկա լինելու անհրաժեշտությունը չկար։

Ի պատասխան Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ ֆինանսական գործընթացի շրջանակներում որևէ հարաբերությունների մեջ չի մտել, հարաբերությունները եղել են նախարարության վերաբաշխումների և Ֆինանսների նախարար հետ։

«Նույն տրամաբանությամբ հիմա կարող ենք հարցադրում անել` ինչո՞ւ հիմնադրամը նախարարությանը չի փոխանցել մնացած բոլոր գումարները։ Եթե գումարը փոխանցվել է կառավարությանը այլ եկամուտների միջոցով՝ որպես նվիրատվություն, հետո դարձել է պահուստային գումար, այ դա արդեն Ֆինանսների նախարարության որոշումն է եղել։ Պատասխանելով Ձեր այն հարցին, եթե հիմնադրամը փոխանցեր Արցախի կառավարությանը, խնդիր կառաջանա՞ր, ոչ, չէր առաջանա, բայց հաշվի առնելով, որ ծրագիրը ամբողջական մաս է կազմել, կայացվել է հետևյալ որոշումը։ Այդ հարցի հասցեատերը նաև Ֆինանսների նախարարությունն է»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն