Վահե Հակոբյան. Փաշինյանի համակիրները չեն ցանկանում կիսել նրա պատասխանատվությունն ու ճակատագիրը
Իշխող կուսակցությունը հոգեվարքի մեջ է: Այս մասին Շենգավիթ համայնքում կայացած հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:
«Շատերը հաշտվել են եւ չեն ցանկանում կիսել իրենց ղեկավարի պատասխանատվությունն ու ճակատագիրը:
Վաղը Նիկոլը գնում է Սյունիք: Նրան կուղեկցեն 1400 ոստիկաններ: Ես ձեզ հայտնում եմ պաշտոնական տվյալներ»,- ասաց Հակոբյանը: Այս համատեքստում նա անեկդոտ պատմեց՝ Սառան բողոքում է Աբրահամին, որ իրեն շուկայում վատ խոսքեր են ասել: Աբրահամը պատասխանում է՝ մի գնա այնտեղ, որտեղ քեզ ճանաչում են:
Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին այցը Սյունիք վերածվել էր սարսափելի խայտառակության ու սկանդալի, բառացիորեն մարզից փախուստի: