Առնվազն 6 մարդ է տուժել ամերիկյան Օրեգոն նահանգի Յուջին քաղաքի համերգասրահում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:

«Կրակոցներ են հնչել WOW Hall սրահում, 5 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Հոսպիտալացվել է նաև վեցերորդ տուժածը»,- ասվում է ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ներկա պահին կասկածյալը ձերբակալվել է:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն