Հասկանալու համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստան-ԱՄՆ և Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններում, դիմենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններին.

1. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը, որոնք հանձնվել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, ունեն փաթեթային բնույթ։ Սա նշանակում է, որ այս համաձայնագրերից և ոչ մի կետ չի կարող անկատար մնալ, և Ռուսաստանը զիջումների չի գնա այս հարցում։

2. Ռուսաստանը սպասում է գրավոր պատասխանի, Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ը փորձելու է ձգձգել գործընթացը դաշնակիցների հետ խորհրդակցելու անհրաժեշտության պատրվակով։ Սակայն Ռուսաստանը անվերջ չի սպասի։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն խոստացել են գրավոր պատասխաններ տալ մեկ շաբաթվա ընթացքում ։

3. Եթե առաջարկները մերժվեն, իրավիճակը կգնահատվի և կզեկուցվի Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինին։

4. Եթե ՆԱՏՕ-ն անցնի զսպման քաղաքականության, ապա Ռուսաստանի կողմից դա կլինի հակազսպման քաղաքականություն, եթե վախեցնող, ապա դա կլինի հակաավախեցնող, եթե խոցելի կողմերի որոնում պաշտպանական համակարգում, ապա պատասխանը կլինի ՆԱՏՕ-ի խոցելիության որոնման տեսքով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ԲԼԵՖ ՉԻ

Երբ դեկտեմբերին Ռուսաստանը հրապարակեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծերը, պարզ էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մերժելու են Ռուսաստանի պահանջները։ Բնականաբար, Ռուսաստանը ներկայացրեց իր պահանջները՝ իմանալով, որ իրեն մերժելու են, և արդեն նախապես հաշվարկել էր իր քայլերը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնական մերժումը ստանալուց հետո։ Հասկանալի է, որ առանց իր զինանոցում առկա գործողությունների, Ռուսաստանը չէր կարող բլեֆի գնալ՝ հրապարակելով անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերը, քանի որ պարզ էր, որ բլեֆը չէր աշխատի և դա 100 տոկոսանոց պարտություն կլիներ։ Հետևաբար, Ռուսաստանը վճռական է գործը մինչև վերջ հասցնելու ուղղությամբ և ունի դրա համար անհրաժեշտ գործիքները:

ԿԱՐԻԲՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Ռուսաստանն ունի իր տարածքում արտաքին ագրեսորների դեմ պատերազմներ վարելու պատմական հսկայական փորձ: Ռուսաստանի համար դա սովորական բան է, և այդ պատերազմներում Ռուսաստանը միշտ հաղթում է։

Միացյալ Նահանգներն իր պատմության ընթացքում, արտաքին ինտերվենտների դեմ, ոչ մի պատերազմ չի վարել իր տարածքում, ոչ ոք երբեք չի ռմբակոծել Միացյալ Նահանգների տարածքը։ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքում միշտ ընկած է եղել նույն արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ ռազմական գործողությունները ԱՄՆ տարածք տեղափոխումը կանխելու սկզբունքը։ Պարզ ասած՝ ԱՄՆ-ն պատրաստ չէ վտանգել իր տարածքը՝ հանուն ուրիշի տարածքը նվաճելու։ ԱՄՆ հասարակության և էլիտաների համար շոկային և սարսափելի կլինի գիտակցել, որ ԱՄՆ տարածքը պատմության մեջ առաջին անգամ կարող է ռմբակոծվել: Կարիբյան ճգնաժամի իմաստն այն է, որպեսզի ամերիկյան հասարակության և էլիտաների գիտակցությանը հասցնել իրենց տարածքին հարված հասցնելու իրական սպառնալիքի գիտակցումը:

Ի՞ՆՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ

Կարող են լինել տասնյակ գործողություններ, որոնք Ռուսաստանը կկիրառի իրադարձությունների զարգացմանը զուգընթաց։ Ի վերջո, ԱՄՆ-ի համար Ռուսաստանի գործողությունների սարսափելի հետեւանքների գիտակցումը կհասնի ամերիկյան հասարակությանն ու էլիտաներին։ Այդ ժամանակ ամերիկյան հասարակությունն և էլիտան ԱՄՆ ղեկավարությանը պահանջ կներկայացնեն՝ համաձայնել Ռուսաստանի պայմաններին։ Ամերիկյան հասարակությունն ու էլիտան պատրաստ չեն մեռնել օտար տարածքների նվաճման համար։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում ամերիկյան լրատվամիջոցները Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները ներկայացնում են որպես իբր Ուկրաինայի շուրջ բանակցություններ՝ խուճապ չսերմանելու համար։ Հենց որ ամերիկացիներին կհասնի այն գիտակցումը, որ Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն ոչ թե Ուկրաինայի մասին են, այլ այն մասին, թե կստանա՞ արդյոք ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ իր տարածքի ուղղությամբ, թե ոչ, ապա հենց այդ ժամանակ Ռուսաստանը կհաղթի։ Հնարավոր է, որ հաղթանակը ամիսների հարց է։

Ուրեմն մեր գործն արդար է, թշնամին կջարդվի, հաղթանակը մերն է լինելու։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

Հայկ Այվազյան



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն