Շիրակի մարզի Հովունի գյուղում ավտոտնակի և հացատան տանիքներ են այրվել
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 02:52-ին ահազանգ է ստացել, որ Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է ավտոտնակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել են ավտոտնակի և հացատան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ):
Armenpress.am