Սելին Դիոնն առողջական խնդիրների պատճառով չեղարկել է մարտի 9-ից ապրիլի 22-ը ծրագրված համերգները
Կանադացի փոփ երգչուհի Սելին Դիոնըն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել հյուսիսամերիկյան ծրագրված շոուները: Պատճառը վերջին շրջանում ուժեղ մկանային սպազմերն են: Ինչպես նշում է People ամսագիրը, այդ մասին երգչուհին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ես իսկապես հույս ունեի, որ մինչև այդ ժամանակն ինձ ավելի լավ կզգամ, բայց ենթադրում եմ, որ պարզապես պետք է համբերատար լինեմ և հետևեմ այն ռեժիմին, որը բժիշկներն ինձ նշանակել են», - գրել է նա:
Դիոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ քանի որ երգչուհին շարունակում է վերականգնվել վերջին մկանային սպազմից, նա ստիպված է չեղարկել իր նախապես ծրագրված համերգները, որոնք պետք է կայանային այս տարվա մարտի 9-ից ապրիլի 22-ը։
Tert.am