Իրաքում թուրքական բանակի ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
Իրաքի Նայնավա նահանգում տեղակայված թուրքական բանակի ռազմաբազան հունվարի 16-ի գիշերը հրթիռային հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է TACC-ը ՝ վկայակոչելով իրանական Shafaq news լրատվական ծառայությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեք հրթիռ է պայթել Մոսուլ քաղաքից հյուսիս-արեւելք գտնվող թուրքական Զլիկան ռազմաբազայի շրջանում։ Նահանգի ուժային կառույցների ներկայացուցչի տվյալներով՝ թուրք զինծառայողներից ոչ ոք չի տուժել:
Նշվում է, որ թուրքական հրետանին կրակ է բացել հրթիռների ենթադրյալ արձակման վայրի ուղղությամբ։
Գործակալությունը նշում է, որ Իրաքի տարածքում Զլիկան ռազմակայանը կառուցվել է Թուրքիայի կողմից՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմավորումների դեմ պայքարի պատրվակով։
Armeniatoday.news