Ռուսաստանն ԱՄՆ-ին դուրս է մղել զենքի համաշխարհային շուկայից. ԶԼՄ
Եթե ԱՄՆ-ին մոտ 20 տարի և 100 միլիարդավոր դոլարներ են պետք կործանիչների նոր սերունդ մշակելու համար, ապա ՌԴ-ին՝ մի քանի տարի և տասնյակ միլիարդավոր դոլարներ` զինանոցն արդիականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրն ԱՄՆ-ից առաջ է անցել ռազմական ավիացիայի վաճառքով՝ փակելով զենքի շուկայում Պենտագոնի առաջնորդության դարաշրջանը։ Նման ձևակերպում է արել բրիտանական Rai Al Youm թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հոդվածագրի կարծիքով՝ մի քանի պատճառներ կան, թե ինչու է ռազմարդյունաբերության ոլորտում Միացյալ Նահանգները զիջել Ռուսաստանին, ինչպես նաև Չինաստանին և Իրանին։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների անկարողությունն է` պահպանել առաջատարի դիրքը տեխնիկական անկատարության պատճառով։ Մեկ այլ պատճառ էլ Մոսկվայի գրանցած առաջընթացն է C-400 և C-500 զենիթահրթիռային համալիրների ստեղծման գործում, որոնք ունակ են որսալ և ոչնչացնել հակառակորդի մարտական ինքնաթիռների մեծ մասը, եթե ոչ բոլորը:
«Վերջին ռազմական հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ին առնվազն 20 տարի է պետք «F» դասի կործանիչների նոր սերունդ մշակելու համար, էլ չենք խոսում հարյուրավոր միլիարդ դոլարների մասին, մինչդեռ Ռուսաստանին ընդամենը մի քանի տարի և տասնյակ միլիարդ դոլարներ են հարկավոր հրթիռային զինանոցը արդիականացնելու համար»,- նշվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել գերձայնային հրթիռների ռուսական զինանոցի զարգացմանը՝ ընդգծելով, որ դրանց հետևում ռազմարդյունաբերական համալիրի ապագան է։
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞
Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի առաջատար գերձայնային հրթիռները, հատկապես նորագույն մոդելները, որոնց արագությունը տասն անգամ գերազանցում է ձայնի արագությունը, հեղափոխություն են կատարել օդային տարածքի վերահսկողության մեջ և վերջ են տվել ռազմական ոլորտում ամերիկյան գերիշխանությանը՝ հեգեմոնիային:
Armeniasputnik.am