ՆԱՏՕ-ն չի համաձայնի դուրս բերել իր զինուժը այն երկրներից, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից ի վեր, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող զիջել եվրոպական, ազգային անվտանգության բացարձակապես առանցքային սկզբունքները: Փաստ է, որ յուրաքանչյուր երկիր ընտրում է իր ուղին՝ արդյոք նա ցանկանում է լինել այնպիսի դաշինքի անդամ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է... Նաև մենք չենք կարող համաձայնել, որ մենք չպետք է ՆԱՏՕ-ի զինվորներ ունենանք 1997 թվականից ի վեր ՆԱՏՕ-ին միացած բոլոր երկրներում»,- ասել է Ստոլտենբերգը կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացմամբ դաշինքի անդամների «կեսը» չեն պաշտպանվի ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից և կդառնան «երկրորդ կարգի անդամներ»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն