Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը ներդրում կիրականացնի լոգիստիկ և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Գլոբալ Քոննեքթ»  ընկերությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆԻՖ-ից, ընկերության ղեկավարությունը հաշվի առնելով ընկերության ընդլայնման ներուժը՝ մտադիր էր ներգրավել ֆինանսական միջոցներ՝ բեռնատար ծառայությունների մասնաբաժինն ընդլայնելու համար: Այդ նպատակի իրականացման համար ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը կներդնի շուրջ 1,4 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը` երկրի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեն բեռնափոխադրումների և լոգիստիկայի ընդլայնումն ու զարգացումը:

Նշվում է, որ ներգրավված ներդրումները հիմնականում կուղղվեն ընկերության համար նոր, ներառյալ սառնարանային բեռնատարների ձեռքբերմանը:  Մեքենաների քանակի ավելացման շնորհիվ ընկերությունը կկարողանա իրականացնել իր ռազմավարական նպատակը՝ տեղական խոշոր արտահանողներին և ներկրողներին տրամադրելով տարբեր  մասնագիտացված առաքման ծառայություններ:

ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։ Հակաճգնաժամային ֆոնդը ընդլայնվելու կամ նոր բիզնես նախաձեռնություն սկսելու ցանկություն ունեցող ընկերություններին առաջարկում է բաժնեմասային մասնակցություն՝ առավելագույնը 49% բաժնեմասային մասնակցությամբ։

Ֆոնդի միջոցները պարզապես ֆինանսական աջակցություն չեն, այլ ներդրում՝ աճի պոտենցիալ ունեցող բիզնես ծրագրերում։

«Գլոբալ Քոննեքթ» ընկերությունը գործունեությունը սկսել է 2018 թվականին: Այն իրականացնում է բեռնափոխադրումներ և մատուցում լոգիստիկ ծառայություններ` դեպի մի շարք երկրներ։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն