Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքը, որը Ջակարտայից կտեղափոխվի  հարավ-արևելյան Կալիմանտան կղզի, որոշվել է անվանել Նուսանտարա, որը թարգմանաբար նշանակում է «արշիպելագ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության նիստում հայտարարել է Ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան, գրում է EurAsia Daily-ն։

«Ես ստացել եմ նախագահից (Ջոկո Վիդոդոյի) հաստատումը և հրահանգը, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի նախագահ Վիդոդոն հայտարարել էր, որ մտադիր է Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել։ Այդ նպատակների համար հատկացվել է գրեթե 32 մլրդ դոլար, սակայն, կորոնավիրուսային համավարակի պատճառով, ծրագիրը կասեցվել է, այն նախատեսվում է վերսկսել երկու տարուց։ Ինդոնեզիան գտնվում է աշխարհի ամենամեծ արշիպելագում, որը բաղկացած է 18 000 կղզուց։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն