Անկանխիկը առաջինը ստվերի դեմ պայքարի համար է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։

«Բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել, այսօր ՀՀ տնտեսությունը որ շարժվում է, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է ՀՀ տնտեսությունը, բանկերն էլ ֆինանսավորում են տարբեր ճյուղեր, բայց փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանված 300.000 դրամը շատ բարձր գումար է, շեմը պետք է նվազեցնել ապագայում։

Նա ընդգծեց, որ փողերի «լվացումը» խնդիր է, պետք է հայտնի լինի գումարի ծագումը։ «Կանխիկով գումարի ծագումը հայտնի չի լինում»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, թե այսօր ամբողջ աշխարհը գնում է անկանխիկ գործառնությունների ճանապարհով:

«Մենք եկել ենք, ասում ենք կանխիկ, անհարմար է»,-ասաց Սուքիասյանը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն