Հայաստանի բոլոր բնակավայրերը առաջին անգամ պետական աջակցությամբ հատակագիծ կունենան
Բիզնես համայնքը վերջերս վարչապետին բողոքել էր. ցանկանում են ներդրում անել մարզերում, բայց երբեմն ավագանին չի կողմնորոշվում՝ գործունեության այդ տեսակի համար բնակավայրի որ մասում տարածք հատկացնել: Հայաստանի համայնքների մեծամասնությունը հատակագիծ չունի:
Պետական ֆինանսավորմամբ այժմ մեկնարկել է փաստաթղթերի մշակումը:
Նախատեսվում է, որ 2024-ին բոլոր մեծ ու փոքր համայնքները կունենան քաղաքաշինական անձնագիր:
Բնակավայրերն այդպիսով կգոտիավորվեն, որ, օրինակ, արդյունաբերական գոտին առանձնացվի տուրիստականից, կամ, ըստ անհրաժեշտության, կատարվեն հողերի նպատակային նշանակության փոփոխություններ:
Հեղինակ`Մայա Խաչատրյան
1lurer.am