Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։

Armenia Today-ը հարցում է անցկացրել՝ պարզելու՝ քաղաքացիները ինչպես են վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանակցություններին։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը կո՞ղմ են, թե՞ դեմ։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներն են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն