Անգլիայում բնակվող տղամարդն իր այգում հին հռոմեական մատանի է հայտնաբերել, որը մոտ 2000-ամյա պատմություն ունի:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հնագույն զարդը գտնել անգլիացուն հաջողվել է մետաղորսիչ սարքի միջոցով, որը նրան կինն էր նվիրել:

Մայք Բերքը մետաղական իրեր որոնելու համար նախատեսված սարքը նվեր էր ստացել անցյալ տարի: Ինչպես վերջինս պատմել է, Սուրբ Ծնունդին ընդառաջ որոշել է սարքով խուզարկել իր հողատարածքն ու մատանի է հայտնաբերել: Սկզբում նա չէր պատկերացնում, թե ինչ գանձ է հայտնաբերել, այդ պատճառով էլ գտածոն հանձնել էր տեղի թանգարաններից մեկին:

Մասնագետներն, ուսումնասիրելով մատանին, եզրակացրել են, որ այն պատկանել է 2000 տարի առաջ Մեծ Բրիտանիայում ապրող հռոմեացիների ղեկավարին: Մատանու վրա պատկերված է հռոմեական հողագործության աստվածուհի Ցերերան: Մատանու քաշը կազմում է 12.8 գրամ:

Մատանին այժմ գտնվում է Քորնուոլի թանգարանում: Եթե այն հետաքրքրի մասնագետներին, ապա կարող են գնել անգլիացուց, եթե ոչ՝ կվերադարձնեն:




Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն