«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ Ազգային ժողովում։

Նա անդրադարձել է Սահմանադրական դատարանի հրապարակած որոշմանը։

Վարդևանյանն անդրադարձել է նաև Armenia Today-ի հարցին՝ կապված տնտեսվարողների վրա նոր սահմանափակումների հնարավոր ազդեցության հետ։

Մեր թղթակցի հարցին՝ որքանով են հիմնավոր սպասվելիք նոր սահմանափակումները՝ նա նշեց տրամաբանության բացակայության մասին։ Պատգամավորը խոսեց միջազգային փորձի մասին՝ նշելով, որ պատվաստումները խթանելու համար շատ երկրներում անգամ մարդկանց փոխհատուցումներ են տրվում։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից նոր սահմանափակումներ են գործելու, ըստ որի՝ մի շարք հանրային վայրեր այցելելու համար կամ պետք է պատվաստված լինել կամ ունենալ PCR թեստ։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՍԴ-ն սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից։

Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի համապատասխան հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»։

Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն