Հունվարի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Տակակո Սուզուկիի հետ: Ինչպես տեղեկացնում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր:

Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացմանը: Կարևորվել է մշակույթի միջոցով փոխադարձ ճանաչելիության բարձրացումը, մարդկային շփումների աշխուժացումը, տնտեսական հարցերի օրակարգում առավել առարկայական քննարկումները և ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում (ճանապարհների, ջրամբարների կառուցում, «կանաչ քաղաքի» գաղափարին առնչվող ծրագրեր և այլն), ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Հանդիպմանն ընդգծվել է նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն