Ռուսաստանի և Բելառուսի «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-20-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը:

Ավելի վաղ երկրի գլխավոր շտաբի պետի տեղակալ Պավել Մուրավեյկոն հայտարարել է Միութենակա պետության արձագանքման ուժերի և միջոցների անհապաղ ստուգումներ իրականացնելու մասին, որոնց մի մասն էլ կդառնան ռազմական մանևրները:

«Ստուգումների երկրորդ փուլում փետրվարի 10-20-ը համատեղ ուսումնավարժանքներ կանցկացվեն՝ «Միութենական վճռականություն-2022» խորագրի ներքո»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ զինվորականները առաջադրանքներ կմշակեն՝ ուղղված արտաքին ագրեսիայի կանխման և ահաբեկչության դեմ պայքարին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն