ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, այսօրվա աշխարհակարգն այլևս վերահսկելի չէ, և եթե այժմյան անվտանգային ճարտարապետությունը, որը խարխլվում է, ինչի մասին խոսում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն, Աստված մի արասցե, ամբողջությամբ չգործի, ՀՀ-ն կախման կետ չի ունենալու և սեփական անվտանգային միջավայրը չի կարողանալու պաշտպանել թուրք-ադրբեջանական էքսպանսիայից:

«Դարպասները բաց են լինելու, և այդ ժամանակ էքսպանսիան ոչ միայն ուժի տեսքով է լինելու, այլ նաև մշակույթի, բիզնեսի, տարբեր տիպի հարաբերությունների: Եվ Հայաստանը պետությունից վերածվելու է տարածքի, այսինքն, մեծ միջանցքի, որտեղով անցնելու են բոլորը, և յուրաքանչյուրը՝ իր ամբիցիաներով: Այսինքն, դառնալու ենք անհասկանալի միջավայր, որի հետ որևէ մեկը հաշվի չի նստելու, որովհետև ո՛չ բիզնեսն է քոնը լինելու, ո՛չ անվտանգությունը, ո՛չ մշակույթը, ո՛չ քաղաքական նախաձեռնությունները: Իսկ քաղաքականությունը  չի մեռնում, իսկ բիզնեսն ու անվտանգությունը քաղաքականության հետևանքներն են: Եթե չունես քո քաղաքական շահը, ուրեմն քո բիզնեսի հետ ոչ ոք հաշվի չի նստի»,- նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ հասկանում է և գիտի, որ սա ապագայի խնդիր է: Այսինքն, նրանք հիմա բոլոր հնարավոր խնդիրները ստեղծում են ապագայի ՀՀ-ի համար:

Ըստ Զաքարյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող էր տեղին լինել գոնե 2025-ից հետո, երբ վստահ կլինեինք, որ Արցախում ռուս խաղաղապահները շարունակելու են իրենց առաքելությունը, երբ վերականգնված կլիներ ՄԽ ձևաչափը, և Արցախի կարգավիճակի խնդիրը կլիներ օրակարգային, իսկ Ադրբեջանն էլ այդ բանակցություններին մասնակից կլիներ, ոչ թե այն փակված կհամարեր:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն