Իսրայելի վարչապետն Իրանին կոչ է արել հրաժարվել միջուկային ծրագրից
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունվարի 18-ին Իրանը համարել է ահաբեկչության աղբյուր Մերձավոր Արեւելքում եւ հայտարարել է, որ Թեհրանը պետք է հրաժարվի իր ատոմային ծրագրից, որը նպատամիտված է միջուկային զենքի ստեղծմանը: Այս հայտարարությամբ Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը հանդես է եկել «Դավոսյան ՛օրակարգ» վիրտուալ դիսկուսիայի ընթացքում։
«Իրանն ահաբեկչության աղբյուր է Մերձավոր Արեւելքում: Իրանն ահաբեկչության եւ անկայունության ծովահրեշ է, դրա գլուխը գտնվում է Թեհրանում, իսկ շոշափուկները տարածվում են ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարել է Բենետը:
«Իրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից»,- շարունակել է նա:
«Ակնհայտ է, որ նրանք (իրանցիները) փորձում են միջուկային զենք մշակել»,- հավելել է Իսրայելի վարչապետը:
Բենետը նաեւ Իրանին մեղադրել է այն բանում, որ նա «կանգնած է (եմենցի) հուսիների թիկունքին, ֆինանսավորում է նրանց, զենք է մատակարարում նրանց, ինչպես նաեւ կառավարում է նրանց գործողությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am