Ուսումնասիրվում է Սոչիով, Անապայով, Երևանով թռիչքների հնարավորությունը.Ղրիմի ղեկավարը՝ Սիրիայի հետ օդային հաղորդակցության հաստատման մասին
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Սոչիի, Անապայի և Երևանի միջոցով Սիրիայի հետ օդային հաղորդակցության հաստատման հարցը մշակելու մտադրության մասին։ Նա նշել է, որ ղեկավարությունն արդեն պատկերացում ունի, թե ինչպես դա անել, գրում է tvzvezda.ru-ն։
«Ուղիղ լոգիստիկա չկա։ Դամասկոս-Սիմֆերոպոլ թռիչքներ չունենք։ Առանց ավիացիայի բավականին դժվար է առևտուր կազմակերպելը, սակայն ուսումնասիրվում է Սոչիով, Անապայով, Երևանով թռիչքների հնարավորությունը։ Դիտարկվում են մի շարք առաջարկներ։ Մենք պատրաստ ենք դրանք քննարկել։ Կա հասկացողություն, թե ինչպես դա անել»,- ասել է Ակսյոնովը:
Tert.am