Ռուս բալերինուհի Անաստասիա Վոլոչկովայի դեմ երկու արձանագրություն է կազմվել «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռում տեղի ունեցած սկանդալից հետո: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տրանսպորտային հարցերով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Վոլոչկովային մեղադրել են ոստիկանության աշխատակիցներին վիրավորելու համար: Նրա դեմ արձանագրություն է կազմվել մանր խուլիգանության և դիմակի բացակայության համար: Գերատեսչությունից հայտնել են, որ պարուհին օդանավում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սթափ վիճակում չի եղել և խախտել է հասարակական կարգը:

Նշվում է, որ Վոլոչկովան վիճաբանության մեջ է մտել Մալդիվներից Մոսկվա թռչող օդանավի բորտուղեկցորդների հետ, որոնք խնդրել են նրան դիմակ դնել: Միջադեպի տեսանյութը Վոլոչկովան հրապարակել է իր ինստագրամյան էջում: 



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն