Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտպանությունը բողոքարկել է դատարանի որոշումը նրա ունեցվածքը կալանելու մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա փաստաբան Իգոր Գոլովանը:

Կիևի շրջանային դատարանն ավելի վաղ կալանք էր սահմանել Պորոշենկոյի ունեցվածքի դեմ՝ պետական դավաճանության մասին գործի շրջանակում:

Փաստաբանի խոսքով՝ բողոքը ներկայացվել է Կիևի վերաքննիչ դատարան:

Նախկին նախագահը մեղադրյալ է 2014-2015 թվականներին Դոնբասից ածուխ մատակարարելու քրեական գործով։ Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Ահաբեկչության ֆինանսավորում», «Պետական դավաճանություն» և «Ահաբեկչական կազմակերպության ստեղծում» հոդվածներով։

Պորոշենկոյին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ 2021 թվականի դեկտեմբերին քննիչները փորձել են նրան ծանուցագիր հանձնել, սակայն նախկին նախագահը անտեսել է դա և նույն օրը մեկնել Թուրքիա։ Պորոշենկոյի կուսակցությունը հայտնել է, որ իրենց առաջնորդը «նախապես ծրագրված դիվանագիտական շրջագայությամբ մեկնել է Թուրքիա և Լեհաստան»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն