Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չգիտի՝ կնքված են արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինի թոռները, թե ոչ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն ընդգծել է, որ դա անձնական տարածք է, ուր ներխուժելու հարկ չի տեսնում:

«Ես չգիտեմ: Դա նախագահի անձնական տարածքն է: Ես չունեմ ո՛չ լիազորություն, ո՛չ մտադրություն ներխուժելու այդ տարածք»,- ասել է Պեսկովը կրագրողների հետ զրույցում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իր կինն ու դուստրը կնքված են, թե ոչ, Պեսկոը դրական պատասխան է տվել: «Այո, թեև դա նույնպես իմ անձնական տարածքն է»,- ասել է պաշտոնյան:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն