Եվրոպացի լրագրողները հեռացել են սրահից, որտեղ պետք է տեղի ունենար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ասուլիսը Եվրախորհրդարանում: Այս մասին հայտնում է Известия-ն՝ նշելով, որ լրագրողներն այդպես իրենց բողոքն են հայտնել հարցեր տալու անհնարինության դեմ:

Չորեքշաբթի Մակրոնը ելույթով հանդես է եկել Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության առաջնահերթություններն առաջիկա կես տարում: Նրա ելույթից հետո պետք է ասուլիս կայանար, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվել էր, ասուլիսի ժամանակ ֆրանսիացի առաջնորդին հարցեր տալու հնարավորություն նախատեսված չէ:

Ի նշան բողոքի՝ եվրոպացի լրագրողները լքել են դահլիճը, նախքան ասուլիսի մեկնարկը: 

Մակրոնը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ դեկտեմբերին արդեն պատասխանել է Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության մասին լրագրողների հարցերին:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն