Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է $159,9 մլն եւ ավելացել է 24%։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է $135,46 մլն եւ ավելացել է 19,47%։ Հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է $13,48 մլն եւ ավելացել 35,29%։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հայաստանը շահագրգռված է, որպեսզի տարբերակի իր շուկային հատիկավորների եւ եգիպտացորենի մատակարարումները, ինչն ինքնաբերաբար կանդրադառնա ապրանքաշրջանառության էլ ավելի մեծացմանը։

Պարբերականը նաեւ նշում է, որ Հայաստանում իրականացվում է էլեկտրամեքենաների համար Ուկրաինայի հայերի միության կողմից լցակայանների բացման սոցիալական նախագիծը, երկրում արդեն բացվել է 24 էլեկտրալցակայան Ուկրաինայի հայերի կողմից։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն