Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու էր երեկ ԱԺ ամբիոնից օրենքի նախագիծ ներկայացնելիս անընդհատ ծիծաղում:

«Ես չէի մտածում, որ իմ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կտա: Առաջին անգամ էր զեկուցում էի, մի փոքր հուզված էի: Իմ պաշտոնավարման օրը կլրանա, նոր բոլոր ձեզ հետաքրքրող հարցերին կպատասխանեմ:  Ես կաշխատեմ, ձեզ հետ կշփվեմ, դուք ձեր հարցերն ինձ կտաք, ես կպատասխանեմ: Ինձ համար տարօրինակ էր, որ ժպտալս նման մեկնաբանությունների տեղիք տվեց, տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին, անհասկանալի է, ինչո՞ւ: Առաջին ելույթս էր, հետայսու կերևա, այդպես կլինի՞, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ժպտալը նման մեկնաբանությունների տեղիք չպետք է տար»,- նշեց Հակոբ Սիմիդյանը:

Ըստ նրա, նախարար նշանակվելուց հետո իր աշխատակազմում որևէ կադրային փոփոխություն չի արել, աշխատակազմն ինչպես եղել է, այդպես էլ շարունակում է մնալ:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ժամը 18:00-ին լքում է իր աշխատավայրը և գնում է տուն, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ ինքն էլ հակառակին է ականատես եղել:

Մեկ այլ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ ինքը թույլ չի տալիս, որպեսզի Վահան Քերոբյանը հրաժարական տա, Հակոբ Սիմիդյանն է՞լ է ճնշումների տակ աշխատում, նախարարը նախ բացասական պատասխան տվեց, ապա պարզաբանեց. «Ես չգիտեի, որ մեր կառավարությունում նման բան կա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն