«Ռոսատոմը» և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով համագործակցելու մասին
Ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների շինարարության ոլորտում համագործակցության մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հուշագիրը ստորագրվել է հինգշաբթի՝ «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում:
Հուշագրում ընդգծվում է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել՝ համագործակցելու ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորության մշակման գործում: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ատոմակայանի տարածքում:
Tert.am