Կարո՞ղ են արդյոք ՔՊ-ի կողմից ՀՌՀ-ի անդամի համար ներկայացված թեկնածուները զսպել իրենց և քաղաքական չեզոքություն ցուցաբերել, ինչպես օրենքն է պահանջում, խիստ կասկածում եմ։ Այս ամսին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Կասկածում եմ` հաշվի առնելով նրանց հետագիծը։ Արթուր Մանուկյանը, օրինակ, եղել է Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, ինչպես նաև ԱԺ պատգամավոր, իսկ 2021թ-ին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, նաև նշել է, մեջբերում եմ, «Ես երբեք քաղաքականությունից դուրս չեն եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ ակտիվ քաղաքականության մեջ չէի»։ Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում։ ՔՊ-ի ներկայացրած այս թեկնածուն կարող է զսպել իրեն և քաղաքական չեզոքություն ցուցաբերել»։

Մանուկյանը մեջբերեց նաև ՔՊ-ի կողմից ներկայացված  ՀՌՀ-ի անդամի թեկնածու Հակոբ Հակոբյանի խոսքերը։

«2018-ին նա հայտարարել է, «Ջատագովն եմ նոր իշխանությունների, պետք է լինել այս իշխանությունների կողքին, ամեն կերպ աջակցել, նպաստել, նույնիսկ թերությունների նկատմամբ բարյացկամ մոտեցում ունենալ», իսկ 2019-ին ավելացրել է «Այսօր շատ են բողոքում, որ երկրում անձի պաշտամունք է ձևավորվում, ես դրա համար շատ ուրախ եմ, կարծում եմ, որ վերջապես այս ժողովուրդը գտել է մի առաջնորդ, որին սիրում է, վա՞տ բան է, որ ասում են անձի պաշտամունքի է առաջանում»։ Փաստորեն Դուք գովաբանում եք անձի պաշտամունքը, կռապաշտթյունը  և նույնիսկ քարոզում եք դա, հետևաբար ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում, պարո'ն Հակոբ Մովսես, Դուք պաշտու՞մ եք Նիկոլ Փաշինյանինա»։

Արեգնազ Մանուկյանը ներկայացրեց տեսալսողական մեդիայի մասին օրենքով սահմանված այն երդումը, որը պետք է տան ՀՌԱՀ-ի անդամները

«Կկարողանա՞ն այսպիսի հետագիծ ունեցող անձնավորությունները լինել անաչառ, բարեխիղճ, ազնիվ, գործել և զերծ մնալ քաղաքական շահից, խիստ կասկածում եմ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն