Նիկոլ Փաշինյանը վթարի ենթարկեց Արցախի նավը, հիմա նույնն անում է Հայաստանի հետ
2018–ից հետո Նիկոլ Փաշինյանը ժամանակ էր խնդրել Ալիևից՝ ներքին կյանքում դիրքերն ամրապնդելու և Արցախի հարցով Ադրբեջանին զիջումներ անելու համար։ Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։ Փաշինյանը խոստացել էր հերքել ու իր պատասխանով ներքաղաքական ցնցումներ առաջացնել Ադրբեջանում, սակայն Հ1–ին տված նրա հարցազրույցն այդպես էլ եթերում չհայտնվեց։
Պատերազմից հետո Ալիևը բազմիցս անձնապես նվաստացրել է Նիկոլին, սակայն զարմանալիորեն պատասխան չի ստացել։ Ավելին՝ Նիկոլը դարձել է Ալիևի փաստաբանն Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու հարցում։
Հիմա Նիկոլը հանուն իշխանության ժամանակ ու աջակցություն է ակնկալում Թուրքիայի նախագահ Էրդողանից (մեկ անգամ թուրքերն արդեն հրապարակավ պաշտպանել են Փաշինյանին՝ դեմ արտահայտվելով 2020–ի նոյեմբերի 9–ից հետո նրա հրաժարականը պահանջող զինվորականների հայտարարությանը)՝ փոխարենը համաձայնելով թուրքական նախապայմաններին։ Դատելով ամենից՝ համաձայնությունը կայացել է՝ «Աթոռ՝ թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարման դիմաց» բանաձևի շրջանակներում։
7or.am