Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով
Աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը:
Հայաստանը՝ նույնպես:
Աշխարհի բազմաթիվ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համադրելի այլընտրանք ունեն:
Հայաստանը չունի:
Հայաստանի՝ պոլիէթիլենային տոպրակների մասով, միակ գործողությունը, դրանց գնի բարձրացումն է: Ստացվում է, որ մեր երկրում, պոլիէթիլենային տոպրակների այլընտրանքի բացակայության պայմաններում, դրանց կիրառությունը շարունակվելու է, սակայն դրանք սպառվելու են էապես բարձր գնով: Այսինքն՝ ոչինչ, բացի գնից, չի փոխվելու: Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով:
ՀԳ. Պոլիէթիլենը ստացվում է նաֆթից: Հայաստանը «բարեկամության» դարաշրջանի մեջ է մտնում նաֆթարդյունահանող և նաֆթավերամշակող պետության հետ: Բնականաբար, «բարեկամությունը» ենթադրում է, որ մենք պետք է բարձր գնով գնենք «բարեկամների» պոլիէթիլենը:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյան
Hraparak.am