79-ամյա անգլիացին մի շարք պլաստիկ միջամտությունների ենթարկվելուց հետո չի կարողանում փակել աչքերը (տեսանյութ)
79-ամյա տղամարդը մի շարք կոսմետիկ միջամտությունների է ենթարկվել, որպեսզի ավելի երիտասարդ տեսք ունենա, սակայն արդյունքում չի կարողանում ամբողջությամբ փակել աչքերը և ստիպված է լինում դրանք ժապավենով փակել գիշերը:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Փիթ Բրոդհարսթը որոշել էր միջամտությունն անել 2019 թվականին, երբ նրա կինը, ում հետ երկու երեխա ունի, հանկարծակի որոշել է բաժանվել՝ ամուսնու արտաքին տեսքի պատճառով:
Նախկինում արված ատամնաբուժական պրոցեդուրայից հետո նրա մոտ այտուցվել էին այտերը, որոնք նա մտադրվել էր հարթեցնել և վերացնել կնճիռները: Արդյունքում նա վճարել է 11 000 ֆունտ ստերլինգ պարանոցի հարթեցման, աչքի տակի բլեֆարոպլաստիկայի, ռինոպլաստիկա, սակայն անմիջապես միջամտությունից հետո զգացել է, որ ինչ որ բան այն չէ:
Երբ նա երկու շաբաթ անց գնացել է հիվանդանոց՝ կարերը հանելու, հայտնել է բժիշկներին, որ աչքերը բորբոքված են և քոր են գալիս: Բժիշկներն անգլիացուն ասել են, որ դա նորմալ կողմնակի հետևանք է և կանցնի ինքնիրեն:
Սակայն երբ թոշակառուն գնացել է մեկ այլ հիվանդանոց՝ շագանակագեղձի հերթական զննության, բժիշկները նկատել են, որ նրա աչքերը նորմալ չեն փակվում:
Փիթի վիրաբույժը Բիրմինգհեմի հիվանդանոցում, որտեղ նա կատարել է կոսմետիկ միջամտությունները, մաշկի երեք վերականգնողական վիրահատություն է կազմակերպել այլ հիվանդանոցում: Այդ վիրահատությունները տևել են ևս 4 ժամ, սակայն երկու տարի անց նա դեռ անկարող է ամբողջությամբ փակել աչքերը:
Բացի այդ, նրա տեսողությունն այնքան է վատացել, որ նա չի կարողանում մեքենա վարել կամ տարբերակել մարդկանց դեմքի արտահայտությունները: