Սույն գեղեցկուհու պորտրետը երբեք չեմ հոգնի հրապարակել. Արտյոմ Խաչատրյան
Սույն գեղեցկուհու պորտրետը երբեք չեմ հոգնի հրապարակել, ավելին, միշտ դա անելու եմ՝ առիթով և առանց առիթ, քանզի չկա աշխարհում էլ մելքոնյան գագո, մի հատիկ կար դրանից, էն էլ Աստված մեզ բաժին հասցրեց (թե որ մեղքերիս համար՝ хрен его знает)։ Պատկերացնո՞ւմ եք սա աղջիկ ծնվեր։ Ասեմ, թե ինչ կլիներ․ աշխարհի բորդելները՝ հատուկ ուռոդներից բաղկացած ու հատուկ ուռոդներին սպասարկող՝ սրա համար "ցելա" կգցեին։ Բայց քանի որ, ի դժբախտություն մեզ և ողջ հայ ազգի, մեր մելքոնյան գագոն տղա է ծնվել, դա էլ քիչ է՝ գեներալ է դարձել, նա բորդելներում տեղ չունի, նրա տեղը դարձավ Նոր Հայաստանի պառլամենտը։
Իսկ ինչո՞ւ եմ էսօր սրան հիշում։ Դա էլ ասեմ։ Ուրեմն, էսօր առաջին անգամ Քոչարյանի թիմակիցներից բավականություն ստացա, երբ կարդացի, որ նրանցից մեկն ասել է, թե եթե մեկը բանակում առանց տռուսիկ է մնացել ու ոռը բաց ֆռֆռացել, թող մոտենա ՔՊ խմբակցության պատգամավոր մելքոնյան գագոյին և պահանջի իր տռուսիկը, քանզի հենց ինքն է թալանել զինվորների տռուսիկները Քոչարյանի ժամանակ՝ լինելով անպարտ ու մարտունակ հայոց բանակի թիկունքի պետ։
Բայց տռուսիկները ջհանդամ։ Ավելի կարևոր բան է թալանել մելքոնյան գագոն։ Ասենք, սոված է թողել պետության երկրորդ դեմքին՝ սիմոնյան ալենին, որը սնունդ է ստացել իր ծառայության ժամանակ տնից, և եթե տնից ուղարկած սնունդը չլիներ, մենք էսօր չէինք ունենա սիմոնյան ալեն։ Ասածս էն ա, որ եթե մտադրություն կա մելքոնյան գագոյից տռուսիկ возврат անել, բա տասնյակ հազարավոր սոված զինվորների սնունդը ո՞վ և ո՞նց է возврат անելու։
Խնդրում եմ մտածել այս հարցի շուրջ և լուծում գտնել, քանզի չի կարելի թույլ տալ, որ մելքոնյան գագոն մարսի իր լափածը Նոր Հայաստանում, մանավանդ այն դեպքում, երբ գեներալ Մանվելի ունեցվածքը ժողվարչապետն արդեն խլում է։ Ի վերջո, արդարություն պե՞տք է լինի այս երկրում, թե՞ ոչ․․․