Բացահայտվել է Քեմբրիջի դքսուհու սլացիկ կազմվածքի գաղտնիքը
Ամեն ամիս համացանցում հայտնվում է ավելի քան 4500 հարցում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի սննդակարգի վերաբերյալ: Այս կապակցությամբ Express հրատարակությունը պարզել է, թե ինչ դիետայի է հետևում թագավորական ընտանիքի ներկայացուցիչը։
Նախաճաշին Քեյթ Միդլթոնը վարսակի փաթիլներ է ուտում հատապտուղներով։ Եվ բացի այդ, նա ամեն առավոտ սպորտով է զբաղվում:
Քեմբրիջի դքսուհու ճաշը բաղկացած է հում մթերքներից։ Դա կարող է լինել աղցան ձմերուկով, ավոկադոյով, սոխով, վարունգով և ֆետա պանրիով, ինչպես նաև խորոված բանջարեղեն:
Աշխատանքային օրվա վերջում ճաշը բաղկացած է անգլիական ավանդական ուտեստներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am