Գիտնականները պատմել են, թե ինչպիսին է եղել Մարսը 3 միլիարդ տարի առաջ
Խոնավ, սառը և ընդհանրապես ոչ կարմիր:
Երկրաբանական կառույցներն ուսումնասիրելով՝ գիտնականները Մարսի մակերեսին հայտնաբերել են գետերի, առուների ու լճերի հնարավոր գտնվելու վայրը։ Նրանք նաև ցունամիի հետքեր են գտել մոլորակի հյուսիսային մասում, սա կարող է նշանակել, որ այստեղ օվկիանոս է եղել:
Սկզբում սա երկու հակադիր տեսությունների տեղիք տվեց՝ կա՛մ Մարսը ցուրտ էր և չոր, կա՛մ տաք և թաց: Սակայն այժմ Շվեդիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փորձագետները մեկ այլ վարկած են առաջ քաշել՝ մոլորակը թաց էր և ցուրտ։ Դա հնարավոր է, եթե մթնոլորտում բավականաչափ ջրածին լիներ։
Ընդհանուր բաղադրության մեջ գազի տեսակարար կշիռը կարող էր հասնել 10%-ի։ Մարսի մթնոլորտում ջրածնի մի մասը կարող էր առաջանալ աստերոիդների հարվածներից և հրաբխային ակտիվությունից, իսկ մնացած մասը՝ ածխաթթու գազից:
Ջրածնի այս քանակությունը բավական կլիներ թույլ ջերմոցային էֆեկտ ստեղծելու համար։ Ջերմությունը շրջանառվում էր մթնոլորտում, տեղումներ էին ընկնում, իսկ օվկիանոսը չէր սառչում, թեև մոտ էր դրան։
Հասկանալու համար, թե ինչպիսին է եղել Մարսը 3 միլիարդ տարի առաջ և ինչպիսին է նրա կլիման, մասնագետները համակարգչային սիմուլյացիաներ են անցկացրել: Մոլորակի հյուսիսային մասում ցունամիի և ցածրադիր վայրերի հետևանքով նրանք ենթադրեցին, որ օվկիանոսն այնտեղ է գոյություն ունեցել, և հարավային շրջանների մեծ մասը ծածկված է սառույցով: Եվ այս տեսքով դժվար թե որևէ մեկը Մարսը Կարմիր մոլորակ անվանի։
Սիրարփի Աղաբաբյան
168.am