Սահմանադրության 142 հոդվածի և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ապա ներկայացրեց, թե ինչ է տեղի ունենում ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում։

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով, առաջինը, հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Երկրորդ՝ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-նշեց Սիմոնյանը:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն