«Կգամ, կնստենք, կխոսենք». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հրավիրված նախընտրական հանդիպմանը անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման թեմային:
«Այս տարածաշրջանում կան մարդիկ, քաղաքացիներ, որոնք համարում են, որ անպայման պետք է Ամուլսարը աշխատի, կան մարդիկ, որոնք ասում են՝ Ամուլսարը չպետք է աշխատի: Մենք պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ որ կառավարությունը առաջարկը վերջնականացնի, ես կգամ, կնստենք, եթե պետք լինի՝ երկար, եթե պետք լինի՝ կարճ, կխոսենք: Այս հարցը մենք պետք է միասին լուծենք՝ հասկանալով, քննարկելով յուրաքանչյուր դետալը»,- ասաց Փաշինյանը: