Հայաստանում կան օմիկրոնով վարակվածներ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
Տոներից հետո նկատվեց հիվանդացության աճ, ինչը կապված է «օմիկրոն» շտամի շրջանառության հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։
«Այսօր էլ հայտնաբերում ենք «օմիկրոն» շտամով վարակվածներ, տեսնում ենք՝ աշխարհում ինչպես է հիվանդացության կտրուկ աճ գրանցվում, ուստի Հայաստանը ևս այս ընթացքից դժվար խուսափի»,–ասաց նա։
Նա նշեց, որ հաշվի առնելով վարակվածության տարածելիության մեծ ընթացքը՝ պատվաստումների շնորհիվ հիվանդությունը մեղմ ընթացք է ունենում։ «Մենք տեսնում ենք, որ կտրուկ աճին համընթաց հոսպիտալացման և մահացության ցուցանիշները նման աճ չեն ունենում, ինչը պայմանավորված է «օմիկրոն» շտամի առանձնահատկություններով և պատվատումներով»,-ասաց նա։
Նախարարի կանխատեսմամբ՝ առաջիկայում ևս ունենալու ենք թվերի աճ։ Նա նշեց, որ Հայաստանում օմիկրոնը ևս շրջանառվում է և վարկվածներ կան։
Tert.am