ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավեր է ստացել:

Հայաստանը կընդունի՞ հրավերը, թե՞ ոչ, և ՀՀ-ի մասնակցությունն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, ինչպես նաև չմասնակցությունը:

Այս հարցերին ի պատասխան ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձևավորված ֆորմատ գոյություն ունի, որի շրջանակում արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հանդիպումը երկու երկրների ներկայացուցիչների:

«Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն