«Էս ի՞նչ ձեւ է». Փաշինյանը շինարարական կազմակերպություններին մի քանի ժամ տվեց՝ աշխատանքը սկսելու համար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շինարարական որոշ կազմակերպություններ քարոզարշավի այս օրերին դուրս չեն գալիս աշխատանքի, որպեսզի չերեւա, թե այդ գործերն արվում են:
«Ես երեկ Պապիկյանին (Սուրեն Պապիկյան- նախարար-խմբ.) հարցնում եմ, բա մենք էս տարի Սյունիքի մարզում 120 կմ ասֆատ պիտի անենք, Հանրապետությունում՝ 400-500 կմ ասֆալտ պիտի անենք, բա ինչի՞ էս աշխատանքները չկան: Պարզվում է՝ այս մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, հիմա իրենք հատուկ նախընտրական շրջանում գործերը չեն անում, որ չերեւա, որ էդ գործերը արվում են...Այ արդեն էդ ընկերությունները նույնպես պրոբլեմ են ունենալու, ես իրենց զգուշացնում եմ, որ ունեն ժամեր՝ տեխնիկան դուրս բերելու եւ աշխատանքները իրականացնելու, եթե ոչ, ընտրություններից հետո պողպատե մանդատի հետ հանդիպելու են, էս ի՞նչ ձեւ է»,- մասնավորապես ասաց Փաշինյանը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ են հեղափոխությունից հետո այդ կազմակերպությունների հետ շարունակում աշխատել, ինչու չեն նրանց հարցերը լուծել՝ Փաշինյանն ասաց՝ շատ պարզ պատճառով, որ 2018 թ. դրությամբ շատ քիչ են դաշտում եղել մարդիկ, որ էս կապերով կապված չեն: