Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարվել  է Հ-69, Հ-21, Մ-3, Մ-14 և Մ-16 ճանապարհների 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։  Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան:  Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրաից։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

Ծրագիրը մեկնարկել է 2019թ. դեկտեմբերի 4-ին։ Այս ընթացքում ավարտին են հասցվել Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերում երթևեկության բարելավման շինարարական աշխատանքները, Մ-6 ճանապարհի վրա տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման վահանակներ։ 2021 թվականին մեկնարկած Մ-2 և Մ-4 միջպետական նշանակության ճանապարհների ևս 9 վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներն այժմ ավարտական փուլում են։

Հ-69, Հ-21, Մ-3, Մ-14 և Մ-16 ճանապարհների 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. փետրվարի 22-ը։

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն