Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ազգադավ իշխանություններն իրենց քարոզարշավը շարունակում են իրականացնել բռնությունների, ժողովրդի մեջ թշնամություն սերմանելու ու վրեժխնդրության կոչերով։ Այս մասին հայտարարություն են տարածել 3 ՀԿ-ներ՝ «Պահեստազորի սպաներ» շարժումը, «Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը եւ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ կամ հոգեխանգարումի վիճակում քարոզարշավի ընթացքում արդեն չի բավարարվում ընդիմադիրներին և նրանց սատարող ժողովրդի ճնշող մեծամասնությանը հայհոյանքներ հղելով կամ ասֆալտին պառկեցնելով ու փռելով, արդեն որերորդ օրն է պղծելով հայոց դրոշը (որը կապված է մուրճին), մուրճ է թափահարում ժողովրդի վրա և սպառնում հաշվեհարդար տեսնել իրեն չսատարող մարդկանց հետ։

Նման ոչ ադեկվատ վարքագիծը, պարտվողի և դրա հետ չհամակերպվողի, անկյուն քշվածի խղճուկի հոգևիճակը ցույց է տալիս, որ ժ/պ-ն պատրաստ է յուրաքանչյուր ստոր քալի՝ ընդհուպ արյունահեղության, միայն թե պահի իր աթոռը։

Մենք «Պահեստազորի սպաներ» շարժման, «Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության գեներալներն ու սպաները ժ/պ-ին և նրա համախոհներին կոչ ենք անում դադարեցնել ազգի մեջ թշնամություն սերմանելու և ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ազգադավ քաղաքականությունը։

Ժ/պ-ի կամակատարներ` ՔՊ կուսակցության անդամներ, պատգամավորներ, կառավարության անդամներ՝ հասկացեք վերջապես, որ ձեր անհայրենիք առաջնորդը չունենալով որևէ սրբություն պատրաստ է իր անբարո նպատակներին հասնելու համար զոհաբերել յուրաքանչյուրիդ: Ձեր նկատմամբ չունի որևէ պատասխանատվություն, դուք նրա համար չեք ներկայացնում որևէ արժեք և վերջին պահին դիմելով փախուստի ձեզ թողնելու է ժողովրդի արդարացի դատաստանին:

Հասկացեք վերջապես և գուցե առաջնորդվեք ինքնապաշտպանական բնազդով:

Մենք պահեստազորի սպաներս միշտ կանգնած ենք եղել պետության, օրենքի և մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության դիրքերում և լուրջ մտահոգություն ունենք երկրի վաղվա օրվա համար, հետևաբար պատրաստ ենք պաշտպանել նաև ձեզ, ձեր կյանքն ու առողջությունը, սակայն այս ստահակին ձեր ակտիվ աջակցությամբ դուք ժամ առ ժամ նվազեցնում եք մեր հնարավորությունները ժողովրդի արդարացի ինքնադատաստանից ձեզ պաշտպանելու համար:

Մեր խոսքն ուղղում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչով՝ ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հանրային կերպով խստագույն գնահատական տալ վարչապետի աթոռը զբաղեցնողի ազգադավ, ոչ ադեկվատ գործունեությանն ու վարքագծին: Դուք պարտավոր եք հաշվի առնել, որ այս ամենը հանգեցնելու է զանգվածային բախումների, ընդհուպ քաղաքացիական պատերազմի և Ձեր անգործությամբ  նպաստում եք դրան:

«Պահեստազորի սպաներ» շարժում

«Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպություն

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն