Զավորոտնյուկի դուստրը հերքել է տեղեկությունը, թե մայրը կորցրել է խոսելու կարողությունը
Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը չի կորցրել խոսելու ունակությունը, այդ տեղեկտավությունը հորինվել է լրատվաիջոցների կողմից։ Այս մասին «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում հայտնել է դերասանուհու դուստրը՝ Աննա Զավորոտնյուկը։
Ավելի վաղ տեղեկտավությունն այն մասին, թե Աննան չի կարող արժեքավոր խորհուրդներ ստանալ մորից, գնահատվել էր որպես դերասանուհու վիճակի վատացման նշան, ավելի կոնկրետ՝ խոսքի գործառույթի փոփոխություն։ «Դա լրագրողների հերթական զառանցանքն է»,- գրել է նա։
Ավելի վաղ Աննան խոստովանել էր, որ իր համար ծանր է հիվանդ մորն այդ վիճակում տեսնել։ «Կախված նրանից, թե ինչի հետ կհամեմատենք, դիմանում ենք։ Նա մարտիկ է, բայց հիվանդությունն, իսկապես, սարսափելի է, սիրտս կոտրվում է՝ նրան այդպես տեսնելով»,- նշել էր Զավորոտնյուկը։
style.news.am