Ռուսական ընկերությունները 14 հայտ են ուղարկել Լեռնային Ղարաբաղում նախագծերի իրականացման համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

«Ռուսական ընկերությունները 14 հայտ են ներկայացրել Ղարաբաղում նախագծերի կոնկրետ առաջարկներով, որոնց մեծ մասը պայմանագրային նախագծեր են, բայց կան նաև ներդրումային ծրագրեր արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն