ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը:

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը տեղակացրել էր, որ այս դատական նիստի ընթացքում քննվելու է Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր չլինելու վերաբերյալ միջնորդությունը։

Նիստին զուգընթաց դատարանի բակում հավաքվել են «Սիսական» ջոկատի անդամները, ովքեր պահանջում են ազատ արաձակել իրենց հրամանատարին։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա մեղադրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։ Հիշեցնենք՝ գործով անցնում էին նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն