Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան պատմել է իր վրա դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման մասին։ Իրապատում-շոուի աստղը կիսվել է հիշողություններով՝ հարցերի պատասխանելով Ինստագրամյան էջի Stories բաժնում։ Օգտատերը Բորոդինային հարցրել է՝ արդյոք նրան դուր են գալիս բալակլավները։

«Դրա հետ կապված զազրելի ասոցիացիաներ են առաջանում։ Երբ դեռ նոր էի «ТНТ»-ում հաղորդավարուհի դարձել, սեփական տանս շքամուտքում ինձ վրա հարձակում է եղել, եւ տղան այդպիսի գլխարկ էր կրում, ձեռքին դանակ կար, որը դրել էր կոկորդիս»,- նշել է Բորոդինան։

«Դոմ-2» նախագծի վարողին անմիջապես սկսել են հարցրել ուղղել հանցագործին բռնելու եւ այն մասին, թե արդյոք նրան հաջողվե՞լ է հաղթահարել սթրեսը։

«Հաղթահարել եմ։ Ո՛չ, նրան չեն գտել։ Իսկ մի՞թե մեզ մոտ գտնում են։ Հիմա, ճիշտ է, տեսախցիկներ կան, այդ առումով ավելի հեշտ է։ Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ, ամբողջ ընթացքում վախենում էի մարդկանցից, որոնք քայլում էին ետեւում, ամբողջ ընթացքում շրջվում էի։ Եվս մի դեպք է եղել Ամերիկայում, երբ անօթեւանը վախեցրել է ինձ, հիստերիա էր»,- հիշել է Բորոդինան։

style.news.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն